Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Ըստ El Nacional-ի՝ անգլիացին իր գործակալներին հայտնել է, որ հետաքրքրված է միայն «Բարսելոնա» տեղափոխվելով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել Ռեշֆորդին 40 միլիոն եվրոյով։ Կատալոնական ակումբը դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն բանակցությունների մանրամասներ դեռևս հայտնի չեն։