Վիկտոր Գյոկերեսը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդին»

«Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը, հաղորդում է Record-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գյոկերեսի շրջապատը պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որ այլևս ակումբը չի դիտարկում որպես նրա կարիերան շարունակելու վայր։

Այս մրցաշրջանում 27-ամյա շվեդ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 խաղի, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Գյոկերեսի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։