«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստվում է վերադառնալ Լեհաստանի ազգային հավաքական՝ թիմի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի հեռանալուց հետո։ Այս մասին տեղեկացնում է Bild պարբերականը։
Լևանդովսկին կարող է նորից հայտնվել ազգային թիմի կազմում արդեն այս տարվա սեպտեմբերին, երբ Լեհաստանը մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին՝ մրցելով Նիդերլանդների և Ֆինլանդիայի դեմ (հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին և 7-ին)։
Պրոբեժը հրաժարական է ներկայացրել հունիսի 12-ին՝ հայտարարելով, որ դա ստեղծված իրավիճակից ելնելու ամենաճիշտ տարբերակն է։ Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, Լևանդովսկին իր դժգոհությունն էր հայտնել մարզչի պահվածքից՝ չհամաձայնվելով այն փաստի հետ, որ վերջինս իրեն թիմի ավագի պաշտոնից հեռացման մասին հայտնել է հեռախոսազանգով։ Նա այդ հանգամանքով պայմանավորել էր հրաժարվելը մասնակցել հավաքին Պրոբեժի ղեկավարությամբ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ազգային հավաքականի պատմության ամենարդյունավետ գոլահեղինակն է՝ իր ակտիվում ունենալով 84 գոլ 157 խաղում։