«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի «Ֆիորենտինան», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ խզելու ուղղությամբ:
Իտալացին, ինչպես սպասվում է, հուլիսին կվերադառնա հայրենիք՝ «Ֆիորենտինան» գլխավորելու համար: Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։
«Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց վեցերորդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: