Հայտնի են «Լիվերպուլի» և Ֆլորիան Վիրցի միջև կնքվող պայմանագրի մանրամասները

«Լիվերպուլի» ղեկավարությունը համաձայնեցրել է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի «Բայերից» տեղափոխության վերջնական մանրամասները:

Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի գումարը կկազմի 130-135 միլիոն եվրո։ Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ գործարքն ավարտելու համար։ Դրանից հետո Վիրցը «Լիվերպուլի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Ֆլորիան Վիրցի ձեռքբերումը կլինի «Լիվերպուլի» և անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։

Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունն էր «Չելսի» 121 միլիոն եվրոյով 2023 թվականի ձմռանը։