«Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Լրագրող Քրիստոֆեր Միշելի խոսքով՝ «Կարմիր սատանաները» լավատեսորեն են տրամադրված, որ Մբեումոյի տրանսֆերի գործարքը կավարտվի մինչև նախամրցաշրջանային խաղերի մեկնարկը։ Աղբյուրի տվյալներով՝ դա միայն ժամանակի հարց է, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ներսում դեռևս կան որոշ մտահոգություններ, որ «Թոթենհեմի» նոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կարող է Մբեումոյին Լոնդոն բերել։
25-ամյա կամերունցին 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 42 խաղ։ Այս ընթացքում նա խփել է 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։