«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռուսաստան

Ռուսական «Զենիթը» ակտիվ բանակցություններ է վարում թուրքական «Ֆեներբահչեի» հետ՝ փորձելով ձեռք բերել 32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդին։ As Marca-ի հաղորդմամբ՝ սանկտպետերբուրգյան ակումբը առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն թուրքական կողմը հակված է կամ պահանջել նույն գումարը՝ գումարած Վենդելին, կամ բարձրացնել գինը մինչև 30 միլիոն եվրո։

Ֆրեդը միացել է «Ֆեներբահչեին» 2023-ի ամռանը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո։ Նա ունի գործող պայմանագիր մինչև 2027 թվականը, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ շուկայական արժեքը 12 միլիոն եվրո է։ Բացի «Զենիթից», նրանով հետաքրքրված են նաև մի շարք ակումբներ՝ «Էվերթոնից» մինչև Սաուդյան Արաբիայի առաջատար թիմեր։