Նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է արգենտինացիի հարձակվող, «Ոսկե Գնդակը» 8 անգամ նվաճած Լիոնել Մեսսիի մասին։
«Անցած երկու տասնամյակում Լիոնել Մեսիին խաղալիս դիտելն իրական արտոնություն է եղել մեզ համար, մեծ նվեր է եղել այդ ժամանակաշրջանում ապրելը։
«Լեոն մեզ պարգևել է կախարդական ու հուզիչ պահեր՝ մեկը մյուսի հետևից։ Նա ֆուտբոլի կողմից տրված նվեր է։ Շատ ուրախ եմ, որ նա նվաճեց մեր սպորտի ամենամեծ տիտղոսը՝ աշխարհի գավաթը», – ասել է Գարի Լինեկերը։