Նիկոլաս Օտամենդին կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին կարող է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ լրանում է այս ամսվա վերջին։

CNN Portugal-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է իրենց շարքերը հրավիրել արգենտինացուն։ Աշխարհի չեմպիոնի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով կարծում է, որ փորձառու կենտրոնական պաշտպանը կարող է օգտակար լինել մադրիդյան թիմին 2025/26 մրցաշրջանում։

Նիկոլաս Օտամենդին «Բենֆիկայում» հանդես է գալիս 2020 թվականից։