«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ողջունել է «Նապոլիի» նորեկ Կևին Դե Բրույնեին։
Բելգիացի աստղը կփորձի իր ուժերը Ա Սերիայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմիեր Լիգայում տասը տարի անցկացնելուց հետո։
«Շնորհակալություն, Կևին, ողջույն Ա Սերիա։ Շուտով կհանդիպենք», – գրել է արգենտինացին։
Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիից» կհեռանա որպես ազատ գործակալ։ Նրա պայմանագիրը անգլիական գրանդի հետ լրանալու է հունիսի վերջին։