«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խնդրել է ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել 36-ամյա ՊՍՎ-ի հարձակվող Իվան Պերիշիչի հետ, որի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը ցանկանում է, որ խորվաթ ֆուտբոլիստը միանա «Բլաուգրանային», քանի որ կարծում է, որ նա կարող է օգնել թիմին իր փորձով, բազմակողմանիությամբ և մրցունակությամբ։ Բացի այդ, Ֆլիկը կարծում է, որ Պերիշիչը դրական ազդեցություն կունենա հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա։
Գերմանացի մարզիչը աշխատել է Պերիշիչի հետ, երբ նա խաղում էր «Բավարիայի» կազմում 2019/2020 մրցաշրջանում։
2024/25 մրցաշրջանում խորվաթը մասնակցել է բոլոր մրցաշարերում 39 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։