«Բարսելոնան» մերժել է «Մոնակոյի» առաջին վարձակալական առաջարկը՝ հարձակվող Անսու Ֆատիի համար։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական թիմը ցանկանում է վարձակալել 22-ամյա իսպանացուն՝ վճարելով նրա աշխատավարձի միայն մի մասը, ինչը չի բավարարում կատալոնական ակումբին։ Ներկայումս հայտնի չէ, թե արդյոք «Մոնակոն» պլանավորում է երկրորդ առաջարկը անել։
Ֆատին 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։