«Միլանը» նպատակ ունի ձեռք բերել «Արսենալի» 28-ամյա ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ուկրաինացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Թեո Էրնանդեսի փոխարինող, ով մոտ է «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուն։
Զինչենկոն «Արսենալում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։