«Արսենալը» ձախողել է նոր կենտրոնական հարձակվողի տեղափոխության հարցում

Լոնդոնի «Արսենալը» չի կարողացել համաձայնության գալ «Լայպցիգի» հետ հարձակվող Բենջամին Շեշկոյի տրանսֆերի պայմանների վերաբերյալ: «Արսենալը» նշվում էր որպես սլովենացու տրանսֆերի հիմնական հավակնորդ, սակայն ակումբների միջև բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է CaughtOffside-ը:

«Լայպցիգը» պնդում է ամբողջությամբ վճարել 65 միլիոն ֆունտ ստեռլինգի (ավելի քան 76 միլիոն եվրո) հրաժարագնի կետը, ինչը չի բավարարում լոնդոնցիներին: «Արսենալը» կանցնի այլ թեկնածուների, եթե մինչև հունիսի 15-ը չկարողանա փոխզիջում գտնել «Լայպցիգի» ղեկավարության հետ:

Բենջամին Շեշկոն անցյալ մրցաշրջանում 45 խաղում խփել է 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը 22-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: