Լերոյ Սանեն կշարունակի հանդես գալ «Բավարիայի» կազմում մինչև հունիսի 30-ը՝ ընդգրկվելով թիմի հայտացուցակում Աշխարհի ակումբային առաջնության համար, որ մեկնարկում է հունիսի 15-ին։ Այդուհետև, ինչպես հաստատել է «Բավարիան» իր պաշտոնական կայքում, Սանեն կտեղափոխվի «Գալաթասարայ»՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Եթե խաղացողն ունի մեկ այլ առաջարկ և նա ընդունում է այն, դա լիովին նորմալ է։ Դա օրինական է, և որևէ դժգոհություն չկա։ Համատեղ որոշմամբ նաև հաստատվել է, որ Սանեն թիմի հետ կլինի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում և հնարավոր է՝ մրցաշարի 1/8 եզրափակչում», — ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։