«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը խոսել է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին:
Անգլիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի մոտ 150 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները:
«Անկեղծ ասած, ես վստահ չեմ, որ «Բավարիան» կարող է վճարել այն գումարը, որը «Լիվերպուլը» վճարում է Վիրցի համար: Ֆլորիանը հիանալի խաղացող է, մենք անպայման պատկերացնում էինք, որ նա կտեղափոխվի «Բավարիա»: Բայց երբ մի դուռը փակվում է, մյուսը բացվում է», – Էբերլի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Մյունխենի հսկան վաղուց համարվում է «Բայերի» աստղի համար հիմնական հավակնորդ, բայց գերմանացին ինքը ընտրություն է կատարել «Լիվերպուլի» օգտին: