Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հյուգո Էկիտիկեի համար մրցավազքին Լոնդոնի «Չելսիի» և «Լիվերպուլի» հետ միասին:
Մանկունիացիները արդեն կապ են հաստատել հարձակվողի հետ և հայտնել են կոնկրետ հետաքրքրություն, ինչպես նաև պարզել են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Էկիտիկեն խաղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»: 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «արծիվների» կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում խփել է 22 գոլ, ինչպես նաև կատարել է 12 գոլային փոխանցում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել էր նորեկի՝ «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյային: Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր: