Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Սոչի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է ռուսական «Սոչի»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

2024/25 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է Երևանի «Արարատ-Արմենիայում», որի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր և հանդես է եկել գավաթի եզրափակչում։

Հարությունյանը մասնակցել է 30 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 3 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։