Ռասմուս Հոյլունդը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Ռասմուս Հոյլունդի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» մնում է անորոշ։
Ըստ ESPN-ի՝ հարձակվողի ներկայացուցիչները անցյալ շաբաթ հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ։ Մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Ինտերը», հետևում են Հոյլունդի իրավիճակին։

Ըստ տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի բացառում որևէ սցենար, այդ թվում՝ Հոյլունդին թիմում պահելը կամ վարձակալությամբ խաղալը։ Միևնույն ժամանակ, Ռասմուսի ապագան մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա՞ նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքել մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը։

Հյոյլանդը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2023 թվականին՝ 64 միլիոն ֆունտ ստեռլինգ + 8 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Անցյալ մրցաշրջանում 22-ամյա դանիացին Պրեմիեր լիգայի 32 խաղում խփել է 4 գոլ։