Նոր տեղեկություն Իլկայ Գյունդողանի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է Անգլիայի առաջնությունից տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա։

34-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»։ Կողմերը բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի շուրջ։ Գյունդողանը, իր հերթին, դեմ չէ թուրքական թիմին միանալուն։

Իլկայը «Քաղաքայինների» հետ պայմանագրային պարտավորություններով կապված է մինչև 2026 թվականի կեսերը։ Նրա շուկայական արժեքը կազմում է հինգ միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղացել է 50 խաղ, խփել է երեք գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։