«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը կրկին հայտնվել է Ա Սերիայի ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Մատեո Մորետոն, նրա ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Նապոլին»։ «Ռոսոներիներն» արդեն դիմել են՝ տեղեկություն ստանալու հնարավոր տրանսֆերի պայմանների վերաբերյալ, սակայն ֆինանասական դժվարություններ կարող են խանգարել գործարքի իրականացմանը։
Մրցակցությունից դուրս չէ նաև «Նապոլին», որը շարունակում է հետևել Նունյեսի իրավիճակին։
Նշենք, որ «Լիվերպուլը» բաց է ուրուգվայցուց բաժանվելու առաջարկների համար։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ 25-ամյա հարձակվողի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։