«Միլանը» քննարկում է պաշտպանությունը ուժեղացնելու և ամառային տրանսֆերային պատուհանի համար տարբերակներ ուսումնասիրելու հնարավորությունը։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ակումբի ներկայացուցիչը Լոնդոնում հանդիպում է ունեցել «Արսենալի» ղեկավարության հետ՝ քննարկելու անգլիական ակումբի երկու պաշտպանների՝ Ալեքսանդր Զինչենկոյի և Յակուբ Կիվյորի հնարավոր տրանսֆերը։
Ուկրաինացի ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Լեհ պաշտպան Կիվյորը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: