«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլյայի խոսքով՝ 25-ամյա ֆուտբոլիստի ապագան մնում է անորոշ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վլահովիչը մերժել է «Ֆեներբախչեի» առաջարկը և բանակցություններ է վարել «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք «ռոսոներիները» կկարողանան իրենց թույլ տալ գնել հարձակվողին։
Այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը 45 միլիոն եվրո է: