📸 «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։

Մարզաշապիկի թևքերի վրա կարմիրի տարբեր երանգներով աբստրակտ նախշեր կան, օձիքն ու մանժետները՝ սև ու սպիտակ։ Օձիքի հետևի մասում գրված է «Երազանքների թատրոն» բառերը։

2024/25 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 15-րդ տեղը։