Կևին Դե Բրույնեն մեկնել է Իտալիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնել է Իտալիա՝ «Նապոլի» տեղափոխվելուց առաջ բուժզննում անցնելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա բելգիացուն տեղափոխող ինքնաթիռը հունիսի 12-ին վայրէջք է կատարել Հռոմում։ Բուժզննումը հաջողությամբ անցնելուց հետո նա կկնքի երկու տարվա պայմանագիր։

Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին հայտարարեց ապրիլի սկզբին։ Կիսապաշտպանի պայմանագիրը ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։