Միխալ Պրոբիերժը հայտարարեց Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Հրաժարականը տրվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Ֆինլանդիայից կրած պարտությունից (1-2) մի քանի օր անց և ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու հետ կոնֆլիկտի ֆոնին, ով հրաժարվեց խաղալ ազգային հավաքականի կազմում, երբ Պրոբիերժը գլխավորում էր թիմը։
«Ես եկել եմ այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակում ազգային հավաքականի բարօրության համար լավագույն որոշումը կլինի իմ հրաժարականը։
Այս գործառույթը կատարելը իմ մասնագիտական երազանքների իրականացումն էր և իմ կյանքի ամենամեծ պատիվը», – ասել է Պրոբիերժը։
Հիշեցնենք, որ Պրոբիերժը Լեհաստանի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։