«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է դարպասապահ Սքոթ Կարսոնի ակումբից հեռանալը։
«Յուրաքանչյուր թիմի պետք է նրա նման ընկեր։ Հաջողություն քեզ նոր փուլում, Սքոթ Քարսոն», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։
Հունիսի 9-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց 39-ամյա դարպասապահի հեռանալու մասին։
Դարպասապահը թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում Կարսոնը անցկացրել է 2 հանդիպում, բաց է թողել 3 գոլ և մեկ անգամ անառիկ է պահել դարպասը։