Ջենարո Գատուզոն կարող է թոփ հավաքական գլխավորել

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի։

Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետտին հայտարարեց Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։

Նշվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերջին աշխատանքը խորվաթական «Հայդուկում» էր, որը նա լքեց հունիսի սկզբին: Մինչ այդ Գատուզոն մարզել է «Մարսելը», «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը», «Պիզան», հունական ՕՖԻ-ը, «Պալերմոն» և շվեյցարական «Սիոնը»: