«Ռեալ Մադրիդի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ընտրել է 12 խաղային համարը։ Այս մասին հայտնում է Madrid Xtra-ն։
Անգլիացին իր առաջին հանդիպումը թիմի կազմում կանցկացնի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։
Մայիսի վերջին մադրիդյան ակումբը հայտարարեց 26-ամյա անգլիացու՝ «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։