Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը նշել է, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պետք է խաղա հարձակման կենտրոնում։
«Ափսոս, որ Յամալը խաղում է եզրում, քանի որ նա բավարար չափով չի տիրապետում գնդակին։ Նա, անկասկած, մշտական սպառնալիք է ներկայացնում աջ գծում։ Բայց եթե նա խաղար կենտրոնում, նա շատ ավելի մեծ ազդեցություն կունենար խաղի վրա և կարող էր ավելի շատ բան նշանակել թիմի համար։ Կարծում եմ՝ սա կլինի նրա կարիերայի հաջորդ քայլը», – վան Բաստենի խոսքերն է մեջբերում Voetbalzone-ը։
2024/25 մրցաշրջանում 17-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 խաղի, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։