Ֆաբրիցիո Ռոմանո․ «Յուվենտուսը» որոշում է կայացրել Իգոր Տուդորի վերաբերյալ

Խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը կմնա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

47-ամյա խորվաթը, որը թուրինյան ակումբը ստանձնեց 2025 թվականի մարտին, պայմանագիր կկնքի «բյանկոներիի» հետ մինչև 2027 թվականի հունիսը։ Պայմանագրի ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը, գործարքի բոլոր մանրամասներն արդեն կարգավորվել են։

Հիշեցնենք, որ Իգոր Տուդորի գլխավորությամբ «Յուվենտուսը» զբաղեցրեց չորրորդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում և որակավորվեց Չեմպիոնների Լիգայում։