Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ «Լիվերպուլը» վաճառել Դարվին Նունյեսին

«Լիվերպուլը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով բաց թողնել թիմի հարձակվող Դարվին Նունյեսին, հաղորդում է TalkSPORT-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները Նունյեսի տրանսֆերային արժեքը գնահատելիս հաշվի են առնում «Ալ-Նասրի» ձմեռային առաջարկը։

Ֆուտբոլիստը չի բացառում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը, բայց կցանկանար տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա։ Ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ատլետիկո Մադրիդը»։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ուրուգվայցու պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։