Նասեր Ալ-Խելաիֆին արտասվել է ֆրանսիական հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ

Նասեր Ալ-Խելաիֆին ՊՍԺ-ի Չեմպիոնների լիգայում հաղթանակը նվիրել է մորը։
ՊՍԺ-ի նախագահի մայրը մահացել է 2019 թվականի հունվարին։ France 5-ի եթերում Ալ-Խելաիֆին լաց է եղել, երբ նա խոսել է իր մայրիկի մասին։

«Ինձ համար դժվար։ Ինձ համար դժվար է խոսել այս մասին։ Մայրս ամեն օր աղոթում էր մեզ համար, մինչև մահացավ։ Նա ինձ հետ էր, և ես գիտեմ, որ նա հիմա ևս ինձ հետ է։

Նա իսկապես երազում էր, որ մենք հաղթենք Չեմպիոնների լիգայում։ Ինձ համար դժվար է, քանի որ Չեմպիոնների լիգայում հաղթելը նրա երազանքն էր։ Նա աղոթում էր ամեն գիշեր, ամեն օր։ Նա հեռուստացույցով դիտում էր յուրաքանչյուր խաղ», – ասել է Ալ-Խելաիֆին։