Կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալությամբ տեղափոխվել էր «Ռոմայից», կդառնա «Ինտերի» լիարժեք խաղացող։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը որոշել է օգտվել խաղացողին գնելու իրավունքից։ Տրանսֆերի գումարը կկազմի վեց միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում Լեհաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը «Ներաձուրիի» կազմում Սերիա Ա-ում անցկացրել է 11 խաղ, որոնցում խփել է մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Զալևսկու շուկայական արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։