Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի նոր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը կկայանա հունիսի 12-ին «Ռեալ Մադրիդ Սիթիում»։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին։
Մինչ շնորհանդեսը, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կբարի գալուստ կմաղթի խաղացողին պաշտոնական պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում։ Այս համաձայնագիրը Ալեքսանդր-Առնոլդին կկապի «Ռեալի» հետ առաջիկա վեց մրցաշրջանների ընթացքում։
Շնորհանդեսից հետո 26-ամյա պաշտպանն հանդես կգա մամուլի ասուլիսով՝ պատասխանելով լրագրողների հարցերին «Ռեալ Մադրիդ Սիթիի» մամուլի կենտրոնում։
Նշենք, որ Ալեքսանդր-Առնոլդը մինչ այս հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլում»։