Ջեյդոն Սանչոն հեռացել է «Չելսիից»

«Չելսին» իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել Ջեյդոն Սանչոյի՝ ակումբից հեռանալու մասին։

25-ամյա խաղացողը վարձակալության ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Չելսին» շնորհակալություն է հայտնել Սանչոյին իր ելույթների համար և մաղթել ֆուտբոլիստին հաջողություն ապագայում։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Չելսին» ստիպված կլինի տուգանք վճարել՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Սանչոյին պարտադիր կերպով գնելուց հրաժարվելու համար։

Ջեյդոն Սանչոն «Չելսիին» միացել է անցյալ ամռան վերջին։ Վարձակալության ընթացքում նա խաղացել է 41 պաշտոնական խաղ, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։