Ժերար Պիկեն նշել է, թե ով է արժանի «Ոսկե Գնդակի»

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Ժերար Պիկեին հարցրել են, թե ովքեր են «Ոսկե Գնդակը» ստանալու հիմնական դափնեկիրները։

Նախկին ֆուտբոլիստի համար այդ շարքն ունեցել է հետևյալ հերթականությունը։

1 Լամին Յամալ (Բարսելոնա)

2 Պեդրի (Բարսելոնա)

3 Ռաֆինյա (Բարսելոնա)

4 Վիտինյա (ՊՍԺ)

5 Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ)

6 Ուսման Դեմբելե (ՊՍԺ)

Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակի» համար պայքարում առաջատար են ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, «Բարսելոնայի» հարձակվողներ Լամին Յամալը և Ռաֆինյան։