Վիկտոր Գյոկերեսը կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով։

Չնայած որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդը», վերջինիս համար բարդ է լինելու հաղթել մրցավազքում՝ եվրոպական մրցաշարերից դուրս մնալու պատճառով։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը վերջերս կապ է հաստատել Գյոկերեշի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր պայմանագրի մանրամասները քննարկելու նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը» ևս դիտարկվում էր որպես Գյոկերեսին ձեռք բերելու հավակնորդ։