Կևին Դե Բրույնեն «Նապոլիի» հետ պայմանագիր է համաձայնեցրել

Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն գրեթե դարձել է «Նապոլիի» խաղացող։ Բելգիացին դեռ պետք է բժշկական զննում անցնի։ Իտալական Sky-ի տվյալներով՝ զննումը նշանակված է հինգշաբթի օրը։

Հայտնի է, որ 33-ամյա Դե Բրույնեն համաձայնեցրել է երկու մրցաշրջանով աշխատանքային պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Դե Բրույնեն տեղափոխվում է «Նապոլի» «Մանչեսթեր Սիթիում» տասը մրցաշրջան անցկացնելուց հետո։

Ավելի վաղ ակումբը որոշել էր չերկարաձգել պայմանագիրը կարմրահեր բելգիացի կիսապաշտպանի հետ։ Հիշեցնենք, որ «Նապոլին» հաղթել է Իտալիայի վերջին առաջնությունը։