«Մանչեսթեր Սիթին» մոտ է նոր կիսապաշտպան ձեռք բերելուն

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Ռոսենբորգի» հետ համաձայնության գալուն կիսապաշտպան Սվերե Նիպանի տրանսֆերի վերաբերյալ: The Athletic-ի տվյալներով՝ անգլիական ակումբը պետք է համաձայնության գա խաղացողի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:

Եթե գործարքը կնքվի, այն կլինի ամենաթանկը Նորվեգիայի առաջնության պատմության մեջ: Ակնկալվում է, որ պայմանագիրը կնքելուց հետո «Քաղաքայինները» խաղացողին կուղարկեն մեկ մրցաշրջանով վարձակալության:

Նիպանը «Ռոսենբորգի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 70 խաղ և խփել 14 գոլ: Խոսեպ Գվարդիոլայի թիմը նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում վաստակել է 71 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երրորդ տեղը: