Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն DAZN-ի եթերում խոսել է Վիկտոր Գյոկերեսի ճակատագրի մասին։
Ըստ լուրերի՝ շվեդ հարձակվողը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Գյոկերեսը զայրացած է, քանի որ պայմանագիր ուներ «Սպորտինգի» հետ, որտեղ կարող էր հեռանալ մոտ 65 միլիոն եվրոյով։ Հիմա նրանք պահանջում են գրեթե 80 միլիոն եվրո», – ասում է Ռոմանոն։
Գյոկերեսը 27 տարեկան է և «Սպորտինգի» հետ պայմանագրի ժամկետը լրանալու երեք տարուց։
Transfermarkt-ը Եվրոպայի լավագույն լիգաների ամենաարդյունավետ խաղացողներից մեկին գնահատում է 75 միլիոն եվրո։