Ռայան Շերկին կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ռայան Շերկին կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» վեց տարի առաջ՝ 2019 թվականի ամռանը։ Այս փաստը կիսում է English Accent-ը։

«Հուլիսին՝ «Լիոնի» հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրելուց 24 ժամ առաջ, «Կարմիր սատանաները» փորձեր են արել պայմանագիր կնքել երիտասարդ ֆրանսիացի կիսապաշտպանի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միլիոն եվրո է առաջարկել այն ժամանակ 16-ամյա տղայի համար», – գրել է աղբյուրը։

Շերկին «Սիթիի» խաղացող դարձավ երեքշաբթի՝ հունիսի 10-ին։ Նա հինգ տարվա պայմանագիր է կնքել «Քաղաքայինների» հետ։