«Չելսին» երկրորդ առաջարկն է արել «Բորուսիայի» հարձակվողի համար

«Չելսին» կարող է այս ամռանը պայմանագիր կնքել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Ջեյմի Բայնո-Գիտենսի հետ։

RMC Sport-ի տվյալներով՝ գերմանական ակումբը մերժել է լոնդոնցիների 35 միլիոն եվրոյի նախնական առաջարկը, իսկ այժմ լոնդոնցիները առաջարկում են 50 միլիոն եվրո։

Նախկինում հաղորդվում էր, որ «Չելսին» արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ 7 տարվա պայմանագրի շուրջ։

Նախորդ մրցաշրջանում Բայնո-Գիտենսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 12 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։