«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետտին հայտարարեց Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։
Աղբյուրի տվյալներով՝ գլխավոր թեկնածուն այժմ 47-ամյա Գատուզոն է։
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերջին աշխատանքը խորվաթական «Հայդուկն» էր, որը նա լքեց հունիսի սկզբին։