Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է La Lazio Siamo Noi-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հռոմի «Լացիոն» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։

«Արսենալը», իր հերթին, պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն մոտ հինգ միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 15 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։