Ադրիեն Ռաբիոն կարող է վերադառնալ Ա Սերիա

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է շարունակել իր կարիերան «Միլանում»։ Այս մասին հայտնել է Ջանլուկա դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով։ Մասնագետը լավ ծանոթ է ֆուտբոլիստի՝ Թուրինի «Յուվենտուսում» համատեղ աշխատելու տարիներին։

Ֆրանսիացու պայմանագիրը «Մարսելի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt պորտալը 30-ամյա ֆրանսիացու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։