Տիջանի Ռեյնդերս. «Ֆուտբոլը տիտղոսներ նվաճելու մասին է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը խոսել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու իր սպասումների մասին։

«Ինձ համար սա մեծ հնարավորություն է։ Ես հետևել եմ նրան այն ժամանակվանից, երբ նա մարզել է «Բարսելոնան» Լիոնել Մեսսիի հետ։ Այն ձևը, որով նա խաղացել է այնտեղ և ինչպես է այն բերել այստեղ, ինձ իսկապես ստիպել է խաղալ «Մանչեսթեր Սիթիում»։

Իհարկե, ես ուզում եմ զարգանալ որպես կիսապաշտպան՝ դառնալ ավելի ամբողջական կիսապաշտպան։ Ֆուտբոլը տիտղոսներ նվաճելու մասին է, և ես հույս ունեմ հնարավորինս շատ մրցանակներ նվաճել «Մանչեսթեր Սիթիում»», – Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։