«Բավարիան» շարունակում է փորձեր կատարել «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու համար։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը, Գերմանիայի չեմպիոնները պատրաստ են իտալացիներին առաջարկել 60 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Կոմանին՝ պորտուգալացու տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
«Լիվերպուլը» և «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված են Ռաֆայել Լեաույով։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ «Միլանը» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 70 միլիոն եվրոյի դիմաց։