«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն նշել է, որ հարձակվող Լամին Յամալը զարմանալի հասունություն ունի իր տարիքի համար։
«Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր հայտնվում են մի քանի տարին մեկ և հմայում են բոլորին։ Նա ունի ոչ միայն տեխնիկա, այլև հասունություն, որը զարմանալի է իր տարիքի համար։ Եվ նաև այս կախարդանքը ոչ միայն խաղադաշտում։
Հնարավոր է՝ իր տարիքի պատճառով Յամալը գրավում է ավելի երիտասարդ հանդիսատեսի։ Նա զարմացնում է մարդկանց իր խաղով, կերտում պատմություն», – Դեկուի խոսքերն է մեջբերում Ge.globo-ն։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։