«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեի տեղափոխությունը «Չելսի» կարող է չկայանալ, հաղորդում է Sky Germany-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը հրաժարվել է 21-ամյա ֆրանսիացու համար վճարել 100 միլիոն եվրո: Դրանից կարող է օգտվել նաև «Լիվերպուլը», որը նույնպես հետաքրքրված է Էկիտիկեի տրանսֆերով:
2024/25 մրցաշրջանում հարձակվողը 48 խաղում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում 48 խաղում: Նրա պայմանագիրը «Այնտրախտի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: